Հարավային Կորեայում նոր վկայություններ են հայտնվել, որ երկրի տարածքում հայտնաբերված հետախուզական անօդաչու թռչող սարքերը պատրաստվել ու գործարկվել են Հյուսիսային Կորեայի տարածքում, հայտնել է տեղի «Չոսոն Իլբո» թերթը:
Հարավկորեական հետախուզության աշխատակիցները ուսումնասիրել էին հյուսիսկորեական ԶԼՄ-ներում հրապարակված՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի լուսանկարները, որ արվել էին ռազմական օբյեկտներ այցերից մեկի ընթացքում:
Նրա մոտ երևում է երկնագույն առարկա, որը ձևով ու գունավորումով համընկնում է Հարավային Կորեայի Պաջու շրջանում հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի հետ:









































