Ավստրալական АC/DC ռոք-խմբի կիթառահար Մալքոլմ Յանգը առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես կլքի խումբը: Այս մասին ասված է խմբի պաշտոնական կայքում:
«AC/DC-ում անցկացրած 40 տարիներից հետո խմբի հիմնադիր և կիթառահար Մալքոլմ Յանգն առողջական վատ վիճակի պատճառով ժամանակավորապես լքում է խումբը: Խումբը կշարունակի զբաղվել երաժշտությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Թե հատկապես ինչ առողջական խնդիրներ ունի 61-ամյա Յանգը՝ չի ճշգրտվում:
Մալքոլմ Յանգը AC/DC-ն հիմնել է 1973-ին՝ Սիդնեյում, եղբոր՝ Անգուսի հետ: Խումբը վերջին 40 տարում վաճառել է ավելի քան 200 մլն ալբոմների կրկնօրինակ: 2009-ին Մալքոլմ և Անգուս Յանգերը ընդգրկվել են բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների Classic Rock ամսագրի ցուցակում: 2010-ին խումբը War Machine ստեղծագործության համար արժանացել է Grammy-ի:










































