Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է իր 12-րդ «Ուղիղ գիծը», որի շրջանակում պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին: Քաղաքացիներն իրենց հարցերը կարող են ուղղել համացանցով, sms-հաղորդագրություններով և հեռախոսազանգերով: Վերջին տվյալներով՝ Պուտինին ուղղվել է շուրջ 2.5 միլիոն հարց:
Ակնկալվում է, որ Պուտինը կխոսի Ղրիմի նոր կարգավիճակից, ինչպես նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին: Ի դեպ, Պուտինին կարող են հարցեր ուղղել նաև Ղրիմի բնակիչները:











































