«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 19-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ երեկ տեղի ունեցած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպմանը.«Իհարկե ողջունելի են նման հանդիպումները, դրանք պետք է անընդհատ ու շատ լինեն։ Շատ հաճախ խնդիրները առաջանում են հաղորդակցության ոչ բավարար մակարդակից»։
Ըստ պատգամավորի՝ գուցե տեղի ուենցած հանդիպումը կողմերին մինչև վերջ չի բավարարել, բայց կարևորը բաց հանդիպում է եղել, մամուլի ներկայությամբ։
Հովհաննիսյանն ընդգծեց՝ չի կարելի խոսել վերամբարձ արժեքներից և «տակից» թալանել ազգին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում