Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը խոսելով այն մասին, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է, նշեց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք հանդիպեցինք թշնամու, որի անունն է կոռուպցիա, և դա ունեցավ ցավալի դրսևորումներ»:
Նրա խոսքով՝ մեր երկրում կոռուպցիան նաև մշակութային խնդիր է. «Այսօր մենք ունենք անկախ պետականություն, և կոռուպցիոն ցանկացած դրսևորում կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը՝ սկսած զինված ուժերից մինչև տնտեսական բոլոր համակարգերը»:
Մանրամասները՝ տեսանյութում: