Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն արդեն երկրորդ մրցավեճում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ` ցուցադրելով տպավորիչ ֆուտբոլ:
«Հենրիխն իրեն անընդհատ ճնշման է ենթարկում: Սա նշանակում է, որ նա ծույլ չէ, այլ շատ աշխատասեր է: Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. մենք բոլորս գիտենք դա: Նա, ով այդպես չի համարում, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Նա անհավանական խաղ ցուցադրեց «Բավարիա»-ի ու «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպումներում»,- Հյումելսի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:






































