Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անհայտ ցանցահենը կոտրել է նախագահի կայքը գաղտնի տեղեկություններ ստանալու նպատակով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի բաժնին:
«Չարագործը հասանելիություն է ստացել տեղեկատվական համակարգին, որը սպասարկում է նախագահական սերվերը` չնայած որ դրա հասանելիությունը խիստ սահմանափակ է»,-ասել են բաժնում:
Այնտեղ նշել են նաև, որ այդ ցանցահենի «վրա դուրս գալ» հաջողվել է միայն այն բանից հետո, երբ նրա ձեռքի տակ են հայտնվել 62 հազար բանկային քարտերի տվյալներ, որոնց միջոցով նա գողություններ է արել:









































