Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, որը ներկա պահին ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղից, ապաքինվում է: Այդպես են պնդում նրան բուժող բժիշկները:
Բժիշկները հայտարարել են, որ նանովակցինայով բուժման արդյունքում ուռուցքը արագ փոքրանում է: Նրանք նշել են նաև, որ կողմակի ազդեցություններ չեն նկատվում:
Ինչպես փոխանցում է ռուսական «Առաջին ալիքի» կայքը՝ երգչուհին 10 կիլոգրամով նիհարել է, նա սկսել է ինքնուրույն տեղաշարժվել, իսկ տեսողությունը զգալիորեն բարելավվել է: Այժմ Ժաննան ամբուլատոր բուժում է անցնում և կլինիկա է այցելու միայն պրոցեդուրաներ ստանալու համար:










































