Ամստերդամցի կոլեկցիոներ Ֆերդինանդ Բերտոլետը, որը Չինաստանի էրոտիկ արվեստի նմուշներ է հավաքում, առաջին անգամ է իր հավաքածուն հանրությանը ներկայացրել, գրում է korrespondent.net-ը:
Ցուցահանդեսը ստացել է «Հաճույքի այգիներ» անվանումը:
Սերը հին չինացի վարպետները գովերգել են բրոնզով, փղոսկրով, հախճապակիով և մետաքսով:
«Մյուս մշակույթներում էրոտիկ արվեստը կենտրոնացած է բուն ակտի վրա, սակայն չինացի վարպետները այն որպես մեծ պատմության մի մաս են ներկայացնում: Շատ տեսարաններ զարգանում են գեղեցիկ այգիներում, այդ պատճառով էլ կարևորագույն գաղափարներից մեկը դաոսիզմն է՝ բնության հետ միավորումը»,- պատմել է կոլեկցիոները:
Արևմուտքից ժամանած այցելուների համար ցուցահանդեսը հետաքրքիր է նաև նրանով, որ, ի տարբերություն քրիստոնեության, դաոսիզմում մեղքի գաղափար չկա, իսկ սեքսը առողջ և երջանիկ կյանքի կարևոր գործոն է հանդիսանում:










































