Ֆիննական փոստը նամականիշերի շարք է թողարկել, որոնց թվում կա նկարիչ Տոուկո Լաակսոնենի երկու աշխատանքները, հայտնում է New York Times-ը:
Լաակսոնենը, որը մահացել է 1991-ին, նկարել է էրոտիկ ժանրում, կենտրոնացել է միասեռական դրոշմով տղամարդու գեղեցկությունը գովերգելու վրա:
Նկարիչ Տիմո Բերիի խոսքով՝ նամականիշերի համար ընտրված նկարներն «ընդգծում են զգացմունքային կենսական ուժն ու հպարտությունն ինքն իրենով, ինչը չի կարող չափազանց շատ լինել հյուսիսային երկրի համար»:











































