Microsoft Corp.-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նոյեմբերի 15-ին գլխավորել է Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի ցուցակը: Ինչպես նշել են գործակալությունում՝ Գեյթսը առաջատար դիրք է գրավել վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ:
Bloomberg-ի տվյալներով՝ Գեյթսի եկամտի աճին նպաստել է Microsoft-ին 10 տարվա ժամկետով ինը միլիարդ դոլարի պայմանագիր տրամադրելու Պենտագոնի որոշումը:
Դրանից հետո Բեզոսի ակցիաները նվազել են մոտ 2%-ով, իսկ Microsoft-ի ակցիաները թանկացել են 4%-ով:
Տվյալ պահին Գեյթսի կարողությունը 110 միլիարդ դոլար է գնահատավում, իսկ Բեզոսինը՝ 109 միլիարդ:
Միլիարդատերերի եռյակը եզրափակում է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) առևտրային կորպորացիայի ղեկավար Բեռնար Առնոն՝ 103 միլիարդ դոլար կարողությամբ:









































