Հայաստանի մի խումբ տաղանդավոր դերասաններ այս օրերին Լոս Անջելեսում նկարահանվում են նոր բազմասերիանոց հեռուստաֆիլմում:
Հեռուստաֆիլմի սցենարի հեղինակն է Դիանա Գրիգորյանը: Նախագիծը կոչվում է «Կտակով թագուհին»:
«Կտակով թագուհին» նախագիծն արդեն երեք օր է՝ նկարահանումների բուռն ընթացքի մեջ է: Հարկ է ընդգծել, որ այստեղ են նկարահանվում երգչուհի, դերասանուհի Գայանե Մարտիրոսյանը (Անջել), Արթուր Դարբինյանը, Լևոն Շառաֆյանը, Ալլա Թումանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Նարեկ Ներսիսյանը, Սոնա Քարամյանը, Մեգգի Գրիգորյանը և այլք:
Նախագիծն իրականացվում է «Նոր ալիք» հեռուստաընկերության և DIMM Media Group ընկերության աջակցությամբ:










































