Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Փոխայցերը կարող են բան փոխել, եթե իրար ճանաչեն․ ինչու են հայ լրագրողները մեկնում Բաքու

Շատերի հիշողությունից հավանաբար չի խամրել, թե ինչպիսի աղմուկ-աղաղակ բարձրացավ 1994թ․ մութ ու ցուրտ ձմռան օրերին, երբ ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանը հանդգնություն ցուցաբերեց և խաղաղասիրական առաքելությամբ մեկնեց Բաքու։ Դեռ նոր-նոր զինադադար կնքած պետությունում այդ քայլը մեր հանրության համար անսովոր էր, ընկալվում էր որպես պացիֆիզմի ծայրահեղ դրսևորում, գրեթե ազգային դավաճանությանը համազոր։ Հետագա տարիներին, սակայն, ականատես եղանք հայ և ադրբեջանցի լրագրողների, հասարակական գործիչների, քաղաքագետների բազմաթիվ փոխայցերի, որոնք ընդվզում չառաջացրեցին։

Խաղաղասիրական առաքելությամբ հանդիպումներ էր նախաձեռնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի ղեկավար երջանկահիշատակ Անահիտ Բայանդուրը, Հայաստան էին այցելում և տարբեր ձևաչափերի քննարկումների, համաժողովների մասնակցում ադրբեջանցի հասարակական գործիչներ Յունուսով ամուսինները։ Նպատակը մեկն էր՝ երկու հակամարտող երկրների ժողովուրդներին ծանոթացնել իրականությունը, փորձել գտնել հաշտեցման եզրեր, որպեսզի բացառվի պատերազմը, թշնամանքը։

2016թ․, սակայն, տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչը ցույց տվեց, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունն ավելի զորեղ է գտնվել, քան՝ հասարակական նախաձեռնությունները։

Ըստ ադրբեջանական Turan գործակալության՝ մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու, կայցելեն մի շարք պետական կառույցներ և հանդիպումներ կունենան փորձագետների հետ։ Լրագրողների փոխադարձ այցը նախատեսվել էր պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված վստահության պայմանավորվածությամբ՝ որպես փոխադարձ ամրապնդման ուղղությամբ մարդասիրական միջոցառում։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է հայ-ադրբեջանական հակամարտության լուսաբանմամբ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մեկանգամյա այցելությունները կոնկրետ ոչինչ չեն տալու։

Ըստ նրա՝ դրանք կարող են խորհրդանշել միայն ինչ-որ նպատակադրվածություն, ուղղություն։

«Եթե նկատի ունեք այս այցելությունը, ապա կարծում եմ, որ կա անհրաժեշտություն, որ կողմերն իրականացնեն պայմանավորվածությունները։ Այլ խնդիրներ այդ այցելությունները չեն կարող լուծել, որովհետև ունենք անցյալի օրինակները, երբ լրագրողներին ընդունելիս երկրների ղեկավարներն օգտագործել են՝ իրենց տեսակետները հնչեցնելու համար։ Մենք հիշում ենք, օրինակ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, երբ հայ լրագրողները տարիներ առաջ գնացել էին, և այդ այցելությունը կազմակերպվել էր ՌԴ-ի հովանու ներքո։ Դա Ալիևն օգտագործեց հերթական ռազմատենչ, բացարձակ ոչ մի փոխզիջում չենթադրող հայտարարություններ հնչեցնելու համար։ Ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ լրագրողների այցելությունից օգուտ քաղելու համար, պետք է դրանք լինեն ավելի հաճախ, չկազմակերպեն իշխանությունները, այլ պետք է կազմակերպեն տարբեր հասարակական կազմակերպությունները։ Պետք է ինտենսիվ լինեն հանդիպումները, որպեսզի լրագրողները ծանոթանան հակառակորդ երկրի ներքին կյանքին, ներկայացնեն այդ կյանքը։ Թե չէ մեկանգամյա այցելությունները զուտ խորհրդանշական են։ Կարևոր է, որ հակառակորդ կողմերի ղեկավարները գիտակցեն այդ հանդիպումների անհրաժեշտությունը, և եթե կա հաշտեցման մասին քաղաքական որոշում, ապա այդ հանդիպումները պետք է լինեն ինտենսիվ։ Իսկ այս փուլում շատ կարևոր են երկարատև հաղորդակցության ծրագրերը։ Երբ գնում, մի քանի օր շրջում են ընդամենը, հազիվ թե այդ դեպքում լրագրողները կարողանան ներկայացնել ադրբեջանական հասարակության իրական պատկերը կամ էլ հայկական հասարակության մեջ տիրող տրամադրությունները, քանի որ հակամարտությունը շատ բարդ է»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այցերի ընթացքում ֆանտաստիկ կլինի, եթե ադրբեջանցի լրագրողները այցելեն Արցախ, քանի որ նախկինում նման այցեր եղել են։

«Շատ կարևոր է, թե այցերն ինչ բովանդակություն են ունենալու և ինչ կարող են տալ այդ փոխայցելությունները։ Նախկինում նման այցեր շատ են եղել, դրանք հետո դադարեցին։ Ամեն ինչ կախված է, թե ինչպես են իրենց տեսակետները ներկայացնելու։ Հիմա լրագրողը կարող է մի բան գրել, բայց խմբագիրը չհրապարակի։ Լավ է, կարող են գալ, տեսնել, բայց հետագա գործընթացն է շատ կարևոր»,- ասաց Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցը հիշում է, որ ապրիլյան պատերազմից հետո մի ադրբեջանցի լրագրող էր այցելել Հայաստան, իսկ մեր երկրից գնացող չի եղել։

Թևան Պողոսյանը կարծում է, որ այդ փոխայցելություններից արդյունք կարող ենք ակնկալել, եթե հայ և ադրբեջանցի լրագրողներն իրար ճանաչեն ու շփվեն միմյանց հետ, փորձեն վստահություն ձեռք բերել։

«Հիմա պատկերացրեք, որ իրենք ասում են՝ Հայաստանի զարգացումն այն մակարդակի է, որ անհնարին է իրենց ճնշումներով, ատելության մթնոլորտով ջարդել։ Այն քաղաքականությունը, որ մեր իշխանություններն իրականացնում են Հայաստանի հանդեպ, շատ վատն է։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ փոխել իրենց քաղաքականությունը։ Կարո՞ղ է դա ինչ-որ դրական բան տալ։

Կարող են նրանք գնալ, գրել մի բան, որ ատելությունն ավելացնի։ Կարևոր է, թե իրենք ինչ են տեսել, ինչ են լսել և ինչ են փոխանցել։ Շատ դժվար է կանխատեսելը, թե ինչ տեղի կունենա։ Բայց եթե այդ այցերը չլինեն, նույնիսկ այդ հնարավորությունը չենք ունենա իմանալ, թե ինչ են գրում։ Քանի որ կա ինտերնետ, իրենք ինչ ասես՝ ասում են մեր մասին, և ունենք այն, ինչ ունենք։ Ես երկու անգամ եղել եմ Բաքվում, մեկ անգամ՝ որպես ՀԿ ներկայացուցիչ, մեկ անգամ՝ որպես ԱԺ պատգամավոր։ Եվ կարծում եմ, որ խաղաղության հասնելը թանկ և երկարատև գործընթաց է, որտեղ պետք է անընդհատ ներդնես, ներդնես, ներդնես»,- ասաց Թևան Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում