Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում այսօր ուժերն են չափելու կատալոնական «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:30-ին:
Բուքմեյքերները փոքր առավելություն են տալիս Իսպանիայի գործող չեմպիոնին: Բուքմեյքերական առաջատար ընկերություններից William Hill-ը «Բարսելոնա»-ն հաղթանակը գնահատում է 2.37, ոչ-ոքին՝ 3.75, «Ռեալ»-ի հաղթանակը՝ 2.70 գործակցով:
Bwin-ը հիմնական ժամանակում «Բարսա»-ի հաղթանակը գնահատում է 2.4, ոչ-ոքին՝ 3.6, «Ռեալ»-ի հաղթանակը՝ 2.6 գործակցով:
Հիշեցնենք, որ խաղը բաց է թողնելու մադրիդցիների առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:






































