ԱՄՆ-ում 2014թ. ամենավատ աշխատանք է համարվել փայտահատի աշխատանքը, գրում է The Huffington Post- ը՝ հղում կատարելով CareerCast-ի հետազոտությանը:
Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր գործոններ, այդ թվում՝ եկամուտը, հեռանկարները, աշխատանքային պայմաններն ու աշխատակիցների սթրեսի աստիճանը:
Արդյունքում վարկանշային աղյուսակում ներկայացվել են 200 լավագույն ու վատագույն աշխատանքները, և փայտահատները հայտնվել են վերջին հորիզոնականում:
199-րդ տեղում է թերթի լրագրողի աշխատանքը, որը եզրափակում էր 2013թ. վարկանշային աղյուսակը:
Ապա հաջորդում են զինծառայողները, տաքսիստները, ռադիոհաղորդավարները:
2014թ. լավագույն աշխատանքը ԱՄՆ-ում համարվել է մաթեմատիկոսի աշխատանքը:









































