Thursday, 02 07 2026
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները

Մանվել Ղումաշյան. «Նոր ձևաչափը ավելի՞ լավը կլինի, թե՞ ավելի վատը…»

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Մանվել Ղումաշյանն այսօր «Դե ֆակտո» ակումբում անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ նախ նշեց, որ Կազանյան հանդիպումից միջնորդները սպասում էին բեկումնային լուծումներ, իսկ երկրորդը, ինչը ցույց տվեց Կազանյան հանդիպումը այն էր, որ Ադրբեջանը փաստորեն բաց տեքստով ասաց, որ չի ցանկանում որևէ փոփոխություն, չի ցանականում փոխել ստատուս-քվոն. «Ադրբեջանը հասկանում է, որ ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն, նույնիսկ դրական լուծումը մեծ խնդիրներ է առաջացնելու ալիևների կլանի համար: Ալիևյան կլանը բնական է, որ խուսափում է իրավիճակի փոփոխություններից», – նշեց քաղաքագետը՝ մատնանշելով Կազանում Ադրբեջանի կողմից տասը առաջարկությունների ներկայացումը:

«Ես չէի ասի, թե միջնորդները ցանկանում են անպայման սկզբունքային հարցերում լուծումներ գտնել, պարզապես նրանք ցանկանում են, որ ԼՂ հարցում այնպիսի մի բեկումնային լուծման հանգեն, որը, չլինելով վերջնական, առաջին հերթին վերացնի պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և երկրորդը՝ հնարավորություն տա արդեն վերջնական լուծման փնտրտուքների հետ զուգահեռ նաև տնտեսական ծրագրեր իրականացնել տարածաշրջանում, ինչպիսին էր օրինակ ժամանակին Traseca-ն ու Inogate-ը:»:

Ինչ վերաբերում է օրերս Նախարարների կաբինետի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, ապա ըստ Մանվել Ղումաշյանի՝ այն դարձյալ ցույց տվեց ԼՂ-ի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության սկզբունքին նա դեմ է: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարություններին, թե «եկեք աշխատենք խաղաղության մեծ համաձայանգրի վրա, ըստ փորձագետի՝ դա խորամանկություն է. «Սա նշանակում է՝ եկեք խուսափենք հիմնարար սկզբունքների ստորագրումից և անցնենք մեկ այլ փաստաթղթի մշակման, որը կարող է տևել տարիներ, ինչպես գործող բանակցությունները տևեցին արդեն 17 տարի… Ադրբեջանին ձեռնտու է խուսափել Մադրիդյան սկզբունքների ստորագրումից»:

Հարցին, թե որքանո՞վ են ձեռնտու Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար, Մ. Ղումաշյանը նկատեց. «Ես կհիշեցնեի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում, երբ նա ասաց, որ դա մեր երազած փաստաթուղթը չէ: Բնականաբար, դա այն լավագույն տարբերակը չէր, որ մենք կարող էինք ունենալ, բայց լինում են դեպքեր, երբ ընտրությունը կատարվում է ոչ թե լավի և վատի միջև, այլև՝ վատի և վատագույնի միջև: Սա է իրականությունը»,- նշեց նա՝ հիշեցնելով ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահի ելույթը Եվրոխորհրդարանում, երբ նա նշեց, որ եթե կողմերը համաձայնության չգան հիմնարար սկզբունքների շուրջ, ապա պետք է մշակել նոր կոնցեպտ. «Նոր ձևաչափը ավելի՞ լավը կլինի, թե՞ ավելի վատը… Կարող է ավելի լավը լինել, բայց կարող է ավելի վատը լինել»,- հայտարարեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում