Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է իր վրա՝ հայտնում է APA-ն:
Դեպքը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջևանի N զորամասում:
Զինվոր Քյամրան Ռուստամօղլու Ջալիլովը վիրավորվել է կրակոցից, որն անզգուշաբար արձակվել է իրեն ամրակցված զենքից: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է տեղի ունեցածը:
Փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:










































