«Ամեն քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը: Համենայն դեպս այն լեքսիկոնը, որն այսօր օգտագործվում է քաղաքական դաշտում, փոքր-ինչ տարօրինակ է: Մեզ համար միշտ գերակա է և գերակայելու է ՀՀ քաղաքացու շահը, որի համար միշտ պայքարելու ենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախազգուշացմանը:
Հարցին՝ արդյոք վարչապետի ելույթից հետո քննարկում եղել է խմբկացությունում, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր ընթացք քննարկվում է:










































