Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկանդալ է բարձրացել` տեղի վարսավիրանոցի գովազդի պատճառով, որտեղ ցուցադրվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկարը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«M&M մազերի ակադեմիա» կոչվող վարսավիրանոցի տերը` Մո Նաբահը նկարի ներքո հավելել էր` «Վատ մազերի օ՞ր է: 15 տոկոս զեղչ` ապրիլին բոլոր սանրվածքների համար»:
Քիչ անց վարսավիրանոց են եկել Հյուսիսային Կորեայի դեսպանատան ներկայացուցիչները` պահանջելով, որ հեռացնի նկարը, քանի որ դա անարգանք է նրանց ղեկավարի նկատմամբ:
Երկու կողմերն էլ ոստիկանություն են դիմել: Ոստիկանությունն էլ խոստացել է փոխզիջման ուղի գտնել:








































