Գերմանիայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը, որի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց «Վոլֆսբուրգ»-ի հետ:
Դաշտի տերերն առավելության հասան 2:0 հաշվով: 13-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ ուղիղ 30 րոպե անց Յուրգե Կլոպի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին: Այդպիսով, «Բորուսիա»-ն հաղթանակ տոնեց և ձեռք բերեց գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ուղեգիր:
Մխիթարյանը հայտավորված էր իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 72-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Օլիվեր Կիրխը:
«Բորուսիա» – «Վոլֆսբուրգ»` 2:0
1:0 Մխիթարյան (13’), 2:0 Լևանդովսկի (43’)





































