«Գևորգ Պետրոսյանը շատ վաղուց անցել է պատգամավորական էթիկայի բոլոր սահմանները, նրա վարքագիծը, խոսելաոճը գործընկեր պատգամավորների հետ, գրառումները սոցիալական ցանցերում՝ արդեն վաղուց հատել են դաստիարակության բոլոր նորմերը։
Ինչ վերաբերում է նրա օրենսդրական նախագծին՝ միասեռականների կողմից երեխաներ որդեգրելը արգելելուն, ապա իմ խորին համոզմամբ՝ դա կեղծ օրակարգ է, որովհետև նման նախադեպ Հայաստանում չի եղել և այսօրվա իշխանությունների կողմից էլ նման խնդրի շուրջ տարվող քաղաքականություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խոսելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևրոգ Պետրոսյանի հեղինակած նախագծի մասին։
Քրիստինե Պողոսյանի խոսքերով՝ այդ նախագիծն ընդամենը շոու սարքելու և աղմուկ բարձրացնելու նպատակ է հետապնդում։
Մանրամասները՝ տեսանյութում։