Եգիպտոսում ահաբեկչական կազկակերպություն համարվող «Մուսուլման եղբայրների» ակտիվիստներին արգելված է առաջադրվել նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում: Նման վճիռ է կայացրել Ալեքսանդրիա քաղաքի դատարանը, գրում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես, դատավճիռն արգելում է բարձրագույն ընտրական հանձնաժողովին, վարչապետին կամ ՆԳ նախարարությանն գրանցման փաստաթղթեր ընդունել վերոնշյալ կազմակերպության անդամներից: Դա վերաբերում է ինչպես կազմակերպության գործող ակտիվիստներին, այնպես էլ նրանց, ովքեր դուրս են եկել դրա շարքերից:
Տվյալ որոշումն ընդունվել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետից 5 օր առաջ:









































