Այսօր Լվովում ներկայացրել են երեքմետրանոց հյուսածո զարդանախշ ձու: Այս մասին է գրում korrespondent.net-ն:
Երեքմետրանոց գլուխգործոցը ստեղծել են Ժողովրդական արվեստների մանկական դպրոցի աշակերտներն ու դասավանդողները: Ինչպես նշել են կազմակերպիչները՝ գործընթացին միացել են նաև արվեստի հանդեպ ոչ անտարբեր Լվովի բնակչուհիները:
«Հյուսածո զարդանախշ ձուն ութ առանձին բաղադրիչներից է կազմված, որոնք պատկերում են քրիստոնեական հնագույն խորհրդանիշները»,- պատմել է դպրոցի փոխտնօրեն Լիլեա Կվասնիցկայան:









































