Կոշիկ արտադրող ֆաբրիկաների ավելի քան 10 հազար աշխատողներ, ովքեր աշխատում են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսք են Nike-ը և Adidas-ը, միացել են Չինաստանի հարավում սկսված գործադուլին: Աշխատողները պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները և բարձրացնել աշխատավարձը: Ոստիկանությունը մի քանի բողոքողների է ձերբակալել, փոխանցում է BBC-ն:
Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Գուանդուն նահանգի ֆաբրիկաներից մեկի աշխատողները տեղեկացել էին, որ պաշտոնապես իրենք որպես ժամանակավոր աշխատողներ են գրանցված, և որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն գործում: Մասնավորապես, դա նշանակում է, որ աշխատողները առանց խոստացված թոշակի կմնան: Ընդ որում, նրանցից շատերը ֆաբրիկայում ավելի քան 10 տարի են աշխատում:
Ապրիլի 5-ին աշխատողները պայմանավորել են հավաքվել տեղի զբոսայգում իրենց իրավունքները պաշտպանելուն ուղղված պլան մշակելու համար: Սակայն պարզվել է, որ իշխանությունները տեղեկացել են նրանց պլանների մասին և ձերբակալել են բոլոր ակտիվիստներին: Իշխանությունների այդ արձագանքը վրդովմունք է առաջացրել: Ի նշան բողոքի՝ մարդիկ արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը:
Իշխանությունները ոստիկանության ջոկատներ են ուղարկել, որոնք սկսել են ճանապարհից դուրս հենել մասնակիցներին:








































