«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը 250 հազար ֆունտ է փոխանցել քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցի ստեղծման նպատակով:
Ֆերյուսոնը պատահաբար հանդիպել է պրոֆեսորի, ով դեղորայք է ստեղծում, որոնք հակազդում են քաղցկեղի զարգացմանը: Շոտլանդացի մասնագետը 250 հազար ֆունտի կտրոն է նվիրել բժշկին` հետազոտություններ կատարելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզչի ծնողները տառապել են քաղցկեղով:







































