Արևելյան Եվրոպայում ռազմաբազաների ստեղծման հնարավորության մասին խոսելը դեռևս վաղ է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ դաշինքի հնարավոր քայլերի մասին հարցին:
Նա ընդգծել է, որ ոչ ոք չպետք է կասկածի բոլոր դաշնակիցների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու իրենց վճռականությանը՝ փոխանցում է Associated Press-ը:
Լյուքսեմբուրգում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանած Ռասմուսենն ընդգծել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի հետագա գործողությունների անկանխատեսելիությունը, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն:
«Մեզ անհրաժեշտ է անցկացնել ավելի շատ համատեղ զորավարժություններ, օրինակ՝ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի և ԵՄ զինվորականների մասնակցությամբ: Այդպիսով մենք պատրաստ կլինենք ամեն ինչի, ինչ էլ մեզ համար պատրաստի ապագան»,- հայտարարել է Ռասմուսենը:









































