Հորդանանի ԱԳՆ-ն հաստատել է Լիբիայում իր դեսպան Ֆավազ Ալ-Իտանի առևանգման փաստը: Al Jazeera հեուստաալիքի փոխանցմամբ՝ դիվանագետն առևանգվել է այսօր առավոտյան՝ մի խումբ անհայտ անձանց կողմից:
Ինչպես հայտնել է Լիբիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Լասվադը՝ դեսպանը հարձակման է ենթարկվել, երբ դուրս է եկել Տրիպոլիում նստավայրից: Նրա խոսքով՝ երկու մեքենաներով ժամանած՝ դիմակավորված անհայտ անձինք կրակ են բացել դիվանագետի մեքենայի ուղղությամբ: Դեսպանի վարորդը վիրավորվել է և հոսպիտալացվել:









































