Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Twitter-ում հայտարարել է, որ երկրպագուները կկարողանան իր համերգների անվճար տոմսեր ստանալ, եթե մասնակցեն կլիմայի փոփոխության դեմ պայքարին նվիրված բնապահպանական արշավին:
«Ես միացել եմ Global Citizen կազմակերպությանը, որպեսզի դուք կարողանաք իմ Where Do We Go? համաշխարհային շրջագայության համերգների անվճար տոմսեր ձեռք բերել, ինչպես նաև փորձել լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտումը և գլոբալ տաքացումը»,- բացատրել է նա:
Երգչուհին պարզաբանել է, որ երկրպագուները անվճար տոմսեր շահելու վերաբերյալ մանրամասներ կարող են իմանալ Global Citizen կայքում:
Առաջիկա շրջագայությունը, որը կսկսվի 2020 թ.-ի մարտի 9-ին, նվիրված կլինի երգչուհու When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ալբոմի առակցությանը:
Take action for a more sustainable world with @GlblCtzn and win tickets to see Billie on the sold-out WHERE DO WE GO? WORLD TOUR. https://t.co/8UP3AjwHaI pic.twitter.com/Fe0hfDgoLt
— billie eilish (@billieeilish) November 8, 2019








































