Գիտնականներին հաջողվել է վերստեղծել հնագույն խոհանոցային բաղադրատոմսերը, որոնց հեղինակները առաջին անգամ դրանք օգտագործել են 4000 տարի առաջ: Դրա համար հետազոտող-խոհարարների միջազգային թիմը մանրակրկիտ ուսումնասիրել է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրությունները:
Խոհարարները պատրաստել են գառան մսով ուտեստ՝ նշելով, որ բաղադրատոմսը քիչ բանով է տարբերվում մսի շոգեխաշման ժամանակակից միջոցից:
ВВС-ն, մեջբերելով Հարվարդի համալսարանի գիտաշխատող Պատրիցիա Հուրադո Գոնսալեսի խոսքերը, նշում է, որ բոլոր նյութերը այսօր և 4000 տարի առաջ նույնն են. մսի կտորը մսի կտոր է:
«4000-ամյա» գառան մսով ուտեստ պատրաստելու համար խոհարարներն օգտագործել են մանր աղ, պարսկական սոխ-շալոտ, սխտոր և կաթ: Որոշ բաղադրամասեր անհրաժեշտ է եղել փոխարինել, իսկ որոշներից ընդհանրապես հրաժարվել:
Հայտնաբերված տեղեկությունները վկայությունն են այն բանի, որ մարդկանց համային նախապատվությունները աստիճանաբար էվոլյուցիա են ապրել՝ հավաստիացնում են հետազոտողները: Խոհարարները խոստացել են շարունակել հնագույն բաղադրատոմսերի վերստեղծումը և ուսումնասիրել դրանք այդ ժամանակների կենցաղի հիման վրա:









































