Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների հատուկ խումբը կընդլայնվի մինչև 300 մարդ: Այս մասին հատուկ նիստի ավարտից հետո, որը գումարվել է Ռուսաստանի և մի շարք պատվիրակների խնդրանքով, հայտնել են դիվանագետները, գրում է Ria Novosti-ն:
«Անհրաժեշտ է շարունակել մոնիթորինգային առաքելությունը և զարգացնել այն: Դիտորդների օբյեկտիվությունից և իրադարձությունների վայրում լինելու ունակությունից այժմ շատ բան է կախված»,- հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը: Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ քարտուղարությունը հայտարարել է լրացուցիչ դիտորդների ընտրություն, դիմումները կընդունվեն մինչ մայիսի 5-ը:
Դիվանագետը հավելել է նաև, որ ԵԱՀԿ-ի նախագահ, ԱԳ նախարար և Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրքհալթերը կարող է դիմել Ուկրաինայի իշխանություններին` ուժ չկիրառելու խնդրանքով:








































