ՄԱԿ-ի դիտորդների զեկույցը` Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված, սպասվում է, որ կհրապարակվի երեքշաբթի օրը Ժնևում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այն կհրապարակվի երեքշաբթի առավոտյան Ժնևում: ԶԼՄ-ների համար այն կներկայացնի ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների վարչությունը` Ժողովուրդների բակում: Այն կհեռարձակվի ՄԱԿ-ի կայքում»,- ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքերով` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցի «շնորհանդեսը» դեռևս չի նախատեսվում: Ավելի վաղ, սակայն, ՄԱԿ-ում հայտնել են, որ այն ևս նախատեսվում է իրականացնել ապրիլի 15-ին:









































