«Ռոմա»-ի երիտասարդական թիմի 22-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Վիվիանին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պադովա»-ի կազմում, հայտնվել է մի շարք անգլիական ակումբների նշանառության տակ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ջիովանի Ֆերոն:
«Այս պահին Ֆեդերիկոն ամեն ինչից գոհ է,- գործակալի խոսքերն է մեջբերում Calciomercato.com –ը: Նա իրեն լավ է զգում «Պադովա»-ի կազմում, և վերջերս է Իտալիայի իր տարիքակիցների հավաքականում ստացել ավագի թևկապը: Սա կարևոր մրցաշրջան է նրա համար, այդ պատճառով էլ նա հայտնվել է մի շարք բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում:
Պրմեիեր լիգա՞: Այս, ես շուտով Անգլիա եմ մեկնելու: Դեռ ոչ մի թիմի անուն չեմ տա, կտեսնենք, թե ինչ կստացվի: Այս ուղևորությունից վերադառանալուց հետո, ես դրանց արդյուքները կքննարկեմ «Ռոմա»-ի ղեկավարության հետ, և մենք միասին կընտրենք ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը»;
Նշենք, որ Բ Սերիայում անցկացրած 16 խաղում Վիվիանին դարձել է 4 գոլի հեինակ:









































