Նախօրեին, Լոս Անջելեսում դիզայներ Ջոն Վարվաթոսը բարեգործական երեկո է կազմակերպել, որի հիմնական նպատակը ընտանեկան բռնությունից տուժած երեխաներին օգնելն է, գրում է spletnik.ru-ն: Այսպիսի ակցիա Ջոնը 11-րդ անգամն է անցկացնում:
Տարեց տարի դիզայների կազմակերպած երեկոներին ավելի ու ավելի շատ հյուրեր են հավաքվում: Այս անգամ արարողությանն այցելել են Ջեսիկա Սիմփսոնը, Էմի Ադամսը, Ջո Մանգանյելոն և այլ հայտնիներ:
Հավաքվածներից շատերը ըտանիքների հետ են ժամանել: Հատուկ երեխաների համար մանկական տարածք է պատրաստվել, որտեղ նրանց քաղցրավենիք են հյուրասիրել, թատերական ներկայացումներ են ցուցադրել, երեխաները նկարել և շփվել են հասակակիցների հետ:











































