Այսօր Սիրիայի Մաալուլա քաղաքում սպանվել են լիբանանյան «Էլ-Մանար» հեռուստաալիքի երեք աշխատակիցներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով վերոնշյալ հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրիստոնյաների համար սրբազան այս քաղաքն ազատագրվել էր Սիրիայի կառավարական զորքերի կողմից:






































