Միանգամայն հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը՝ արքայազն Ուիլյամի ու Քեթրինի որդին, ունենա եղբայր կամ քույր, սակայն ոչ մոտակա ժամանակներս:
Լուրերի հերթական տարափը Քեյթի հնարավոր հղիության մասին, պարզվում է, դարձյալ «սուտ ահազանգ է», գրում է spletnik.ru-ն:
Հարկ է նշել, որ այս անգամ լուրերի հեղինակը անձամբ Ուիլյամն է: Երբ նա ու կինը Նոր Զելանդիա այցի ժամանակ եղել են Քեմբրիջում, տեղացիներից մեկը նրանց բրդե շալ է նվիրել: Արքայազնն իր հերթին ասել է, որ հնարավոր է՝ շուտով հարկ լինի գործել ևս մեկը:
Կինը լրագրողներին ասել էր, որ դա կարծես ակնարկ լիներ իրեն:
Սակայն զույգի մերձավոր շրջապատն արդեն հասցրել է հերքել այդ նորությունը: «Քեյթը հղի չէ: Նրանք ցանկանում են այլ երեխաներ ևս ունենալ, սակայն ոչ հիմա»,- ասել է աղբյուրը:












































