Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Սեյրան Օհանյանը դուրս է դրել իրեն ու Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանի անհավասար պայմաններում գտնվելու մասին հայտարարությունը, որ նախօրեին Ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննարկմանն արել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անշուշտ ամենևին պարփակված չէ լոկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական մարտավարության տրամաբանությամբ: Քոչարյանի մարտավարության առումով ամեն ինչ պարզ է, և մինչ այդ էլ նա տարբեր առիթներով և իր տարբեր աջակիցների միջոցով խոսել է, որ մարտիմեկյան զարգացումներում կա նաև նախկին մյուս երկու նախագահների պատասխանատվությունը, ու խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին:

Բանն այն է, որ Սեյրան Օհանյանին այդքան էլ հնարավոր չէ միարժեք դիտարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կամ պաշտպանական թիմում: Նախկին նախարարն ու նախկին նախագահը անշուշտ ներկայումս ունեն ընդհանուր խնդիրներ՝ առնվազն հայտնի գործի առումով, որտեղ երկուսն էլ ունեն մեղադրյալի կարգավիճակ: Սակայն Սեյրան Օհանյանն այդուհանդերձ նախկին իշխող համակարգի որոշակի առանձին սուբյեկտ է, որի հենց հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, նրա անհավասար պայմանում գտնվելու մասին, տողատակում նաև ուներ բավականին հատկանշական մեկ այլ ազդակ: Եվ այդ ազդակն ուղղված էր թերևս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ սա երեք նախագահների գործն է, նրանց հարաբերության խնդիրը, նրանց միջև պայքարի գործընթացը: Այդպիսով, նա ինչ-որ իմաստով դրանից դուրս է դնում նաև Նիկոլ Փաշինյանին ու դրա հետ մեկտեղ՝ նաև իրեն, թեև Ռոբերտ Քոչարյանի թիմն ու շրջապատը բավականին հաճախ շեշտում են նաև Փաշինյանի պատասխանատվությունը: Սեյրան Օհանյանը մի կողմից՝ աջակցելով երկրորդ նախագահին և պաշտպանելով նրա խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ակնարկում է իր հանդեպ անարդարացիության մասին: Անարդարացիություն այն իմաստով, որ ինքն էլ մեղադրյալի կարգավիճակ է ստացել երեք նախագահների գործում, այսպես ասած՝ պատասխան է տալիս երեք նախագահների «կռվի» համար: Սեյրան Օհանյանն այդպիսով թերևս արտահայտում է նախկին իշխող համակարգի մի ամբողջ շերտի տրամադրություն կամ մտահոգություն, որոնք կա՛մ հայտնվել են երեք նախագահների փոխհարաբերության համար պատասխան տվողի կարգավիճակում, կա՛մ գտնվում են որևէ առիթով այդ կարգավիճակում հայտնվելու ռիսկի ներքո, դա համարելով անարդարացի:

Այդ իմաստով պաշտպանության նախկին նախարարի խոսքում գործնականում արտացոլվում էր նախկին իշխող համակարգում առկա հոգեբանական բավականին նուրբ մի շերտ: Որևէ կերպ կարձագանքի՞ դրան Նիկոլ Փաշինյանը: Խոսքն իհարկե ֆորմալ, պաշտոնական արձագանքի մասին չէ, այլ քաղաքական վարքագծի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում