ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչո՞ւ պետք է ամեն գնով պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը
1. Որովհետև 1999թ․ մայիսի 30-ի ընտրությունների նման 2018թ․ դեկտեմբերի 9-ի ընտրությունները աննախադեպ լեգիտիմ էին։ Ո՛չ 1999-ին Ռ․ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը, ո՛չ 2018-ին հակահեղափության անունից հանդես ուժերը ոգևորված չեն դեկտեմբերի կայացած աննախադեպ օրինակարգ ընտրությունների արդյունքներով։
2. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրողության պայմաններում, երբ Վազգեն Սարգսյանի կառավարությունը կազմված էր երկրի խորհրդարանում ներկայացված (ՀՀԿ, ՀԺԿ, ՀՅԴ, Կոմկուս և այլն) ուժերից, և թվում էր, որ կոալիցիոն կառավարությունը պետք է ներքին կայունություն ապահովեր, ու հոկտեմբերի 27-ի նման ահաբեկչություն չպետք է տեղ գտներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոալիցիոն չէ և քաղաքական բևեռացումն օրըստօրե սաստկանում է։
3. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրականությունում, երբ քաղաքական իշխանությանը հաջողվել էր օրվա ընդդիմություն հետ հասնել համաձայնության՝ առժամանակ ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելուց։ Այսօր նման համաձայնություն անհնար է ձեռք բերել։
4. 1999 թվականի ահաբեկչության ետևում կանգնած գործիչները, այնուհետև շահառուները մինչև հոկտեմբերի 27-ը չունեին այնքան նյութական և լրատվական ռեսուրսներ, որքան ունեն այսօր հոկտեմբերի 27-ի շահառու-հակահեղափոխական բոլոր շերտերը առանձին և միասին վերցրած։
5. Որովհետև 1999թ․ կազմավորված չէր քրեաօլիգարխիան և նրան սպասարկող թիկնազոր-բանդաները։ Այսօր նրանք բոլորը բարիկադավորված են հակահեղափոխական « խրամատներում» ։
6. Որովհետև Արցախը 1999-ին որևէ ձևով ներքաշված չէր ներհայաստանյան խնդիրների մեջ։ Այսօր մենք տեսնում ենք այդպիսի իրական փորձեր։
https://www.facebook.com/babajanyana/posts/2823471624350213?__xts__[0]=68.ARBtW-xKvokQHDpX3gpvxFhLmGPcjjZA2fmoo0q8a0qLM3bVic2F6YjagEJBV8BN-iTT4H6BMDbLORc-wledslyjos1FCCMbu0STNE3WwKf-i1ghwDRHuIXMMYOvxf5MsImnr335zk_lRYBmTzGati9yhRRcwLYxLMqfv8GVvQ3qpOtBkFM8tEssQIepZp5EiKy9sACH6gWCauQrjrWBQ39dXohYtnIKlzY5SBX86mN5lDZU54sQ-JD6Oif4YoermjVHrEC2PuAmkeSL7_FS_k78wx6S_ZT2Ayxknpc-f25-WcmRLf0H7ec-uY3eMiGzxErquLbYfRQG0SK-b37k_eDtCemZDZOcxOBuEV-ImZlw4-NYq5nztA&__tn__=-R







































