Կանադայում Նիագարա ջրվեժի տարածքում բռնկված փոթորիկը ուժեղ հոսք է առաջացրել, որը տեղահանել է 100 տարի առաջ ժայռերի մեջ խրված երկաթյա նավը, հայտնում է CBS-ը:
Նավը Նիագարայի ջրվեժի կանադական կողմի ժայռերի մեջ էր մնացել 1918 թ.-ին:
Հոսքն այն տեղափոխել է գետի երկայնքով 46 մետր ներքև:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ այժմ հոսքը կարող է նավն իջեցնել ներքև ջրվեժի վրայով:







































