Սիվիլյայում տեղի է ունեցել MTV Europe Music Awards մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Թեյլոր Սվիֆթն իր Me! Տեսահոլովակով լավագույն տեսանյութ մրցանակին է արժանացել: Նա հաղթանակ է տարել նաև ԱՄՆ լավագույն կատարող անվանակարգում:
Լավագույն երգ մրցանակը ստացել է Բիլի Այլիշը՝ «Bad Guy» երգով, իսկ լավագույն կենդանի կատարման համար մրցանակի է արժանացել կորեական BTS խումբը:
Լավագույն ռոք-խումբ է ճանաչվել Green Day-ը, իսկ Oasis խմբի վոկալիստ Լայամա Գալահերը արժանացել է «ռոքի կուռք» մրցանակին:
Մրցանակներ են շնորհվել նաև տարբեր երկրների լավագույն ներկայացուցիչներին:
https://www.youtube.com/watch?v=yygjRNhWcWM&feature=youtu.be







































