Երուսաղեմում քաղաքի մուսլմանական գլխավոր սրբավայրերից մեկի՝ Ալ-Աքսա մզկիթի մոտ բախումների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է մի քանի պաղեստինցու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության հատուկ ստորաբաժանումը ձայնաաղմկային նռնակներ է օգտագործել ամբոխը ցրելու համար: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելցի ոստիկանները բացել են Տաճարական լեռան համալիրի դարպասները, որպեսզի ներս թողնեն այցելու մուսուլմաններին:
Որոշ պաղեստինցիներ վախենում են, որ հրեաները ծրագրում են գրավել մզկիթը, որը գտնվում է այն հողում, որը սուրբ են համարում նաև հուդայականներին:
Ներկայումս համալիրը փակ է:









































