Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։
Կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա։
Աղբյուրի փոխամցմամբ՝ երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը հանդարտվել է։