Ուկրաինայի Խարկով քաղաքում ֆեդերալացման կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Այս մասին, հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությանը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Գրեթե 10 մարդ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխել»,- ասել են գերատեսչությունում: Տուժածները թեթև և միջին ծանրության վնասվածքներ ունեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խարկովում բախումների հետևանքով 10 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ ոստիկան: