Հոկտեմբեր 30-ին բրիտանական Channel 4 ալիքով ցուցադրվեց «Աշխարհը Պուտինի աչքերով» հաղորդումը: Հաղորդման անոնսը տեղադրված է ալիքի կայքում:
Ալիքը հեռուստադիտողներին Ռուսաստանի քաղաքական թոք շոուներից բրիտանացի լրագրողների կարծիքով՝ առավել ցայտուն տեսանյութեր ցուցադրեց Պուտինի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ թվում 2010-ին տեղի ունեցած բարեգործական համերգի ձայնագրությունից մի հատված կար, որտեղ Ռուսաստանի ղեկավարը կատարում է «Blueberry Hill» երգը:
Տեսահոլովակում ներկայացված են նաև հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովը, Դմիտրի Կիսելևը և Աննա Չապմանը:
Հաղորդումը ցուցադրվեց անգլերեն ենթագրերով:

Ծրագրում ասվում է նաև, որ «Բրիտանիան այսօր հասել է հանրային զուգարանի մակարդակի», «բրիտանացիներին մանիպուլյացիայի են ենթարկում հատուկ ծառայությունները» և «ԱՄՆ (44-րդ նախագահ) Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տանը Վուդուի ծեսեր են անցկացվել»:









































