«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան շուտով կարող է նոր պայմանագիր ստորագրել «կարմիր սատանաներ»-ի հետ: Հիշեցնենք` փորձառու ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Goal. com-ը հայտնում է, որ անգլիական գրանդի ղեկավարները պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել Ֆրանսիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստին, որով նաև աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Ակնկալվում է, որ կողմերը բանակցությունների վերջնական փուլը կանցկացնեն ապրիլի վերջին:
Հարկ է նշել, որ Էվրայի ծառայություններով հետաքրքրված են «Ինտեր»-ն ու «Մոնակո»-ն:





































