Սիրիայում քրդական հարցը չպետք Է սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Քրդերն ապրում են եւ Իրաքում, եւ Իրանում, եւ, իհարկե, հսկայական թվով քրդեր ապրում են Թուրքիայում:
Եվ ոչ ոք չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը «պայթի» քրդական խնդրի շուրջ լարվածության պատճառով, ոչ ոք չի ցանկանում, որ քրդերն այն զգացողությունն ունենան, թե իրենք երկրորդ սորտի մարդիկ են»,- ասել Է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել Է, որ Սիրիայում քրդերի խնդիրը այն «խնդիրն Է, որից չես կարող խույս տալ»: «Այն (խնդիրը) ավելի լայն Է, քան միայն սիրիական ճգնաժամի անդրադարձման մեջ»,- հավելել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: