Կիևում ավարտվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը, սակայն դրա ժամանակ ընդունված որոշումների մասին իշխանությունները ոչինչ չեն հայտնում: Այս մասին գրում է BBC-ն:
Նիստը վարել է Խորհրդի ղեկավար, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Նիստին մասնակցել են արևելյան մարզերի մարզպետները, որտեղ վերջին օրերին իրավիճակը բավականին լարված է:
Գերագույն ռադայի մամլո ծառայությունում ասվում է, որ «նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են հակաահաբեկչական իրադարձությունները և Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր»:
Նիստին մասնակից Ուկրաինայի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է. «Քննարկել ենք արևելքում հակաահաբեկչական գործողությունները: Դեռևս այսքանը»:







































