Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն ընդունել էր «Ալմերիա»-ին:
Կարլո Անչելոտիի սաները ջախջախեցին մրցակցին` հաղթելով 4:0 հաշվով ու օգտվելով կատալոնական «Բարսելոնա»-ի սայթաքումից, որն այս տուրում արտագնա խաղում 1:0 հաշվով զիջել էր «Գրանադա»-ին:
Այսպիսով` չեմպիոնության համար պայքարն ավելի սրվեց: «Ռեալ»-ն «Ատլետիկո»-ի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Թիմերն ունեն 79-ական միավոր: 1 միավոր պակաս ունի «Բարսելոնա»-ն:
«Ռեալ» – «Ալմերիա»` 4:0
1:0 Դի Մարիա (28′), 2:0 Բեյլ (53′), 3:0 Իսկո (56′), 4:0 Մորատա (85′)








































