Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները ներկայացրել են Diamonds Collection համատեղ օծանելիքի հավաքածուն, որը թողարկվելու է KKW Fragrance ապրանքանիշի ներքո: Այն ներառում է երեք բուրմունք՝ տարբեր երանգի ադամանդներ հիշեցնող շշերով. Yellow` վանիլի, հատապտուղների և հասմիկի նոտաներով, թարմ ծաղկային Diamond և ծաղկային մուսկատային Pink: Յուրաքանչյուրի համար հիմք է հանդիսացել Քարդաշյան քույրերի սիրելի բուրմունքները:
Diamonds Collection-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ին: 30 մլ շշով հավաքածուից ցանկացած բուրմունքի արժեքը 40 դոլար է:
https://www.instagram.com/p/B4NopV3n7Q9/?utm_source=ig_embed