Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել է, որ կորած մալայզիական Boeing-ի բեկորների որոնման համար շատ ժամանակ կպահանջվի։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը։
«Ոչ ոք չպետք է թերագնահատի առաջիկա աշխատանքի բարդությունը։ Այո, մենք զգալիորեն նեղացրել ենք որոնումների գոտին, բայց ինչ-որ բան գտնել օվկիանոսի հատակին՝ 4.5 կմ խորության վրա, ցամաքից մոտավորապես հազար կմ հեռավորությամբ, բարդ խնդիր է։ Հավանաբար դրա համար շատ ժամանակ կպահանջվի»,- հայտարարել է Էբոտը։
Վարչապետը նաև հաստատել է, որ փորձագետները գրեթե լիակատար վստահությամբ կարող են ասել, որ ավելի վաղ Հնդկական օվկիանոսում նրանց որսած ձայներն իսկապես գալիս են ինքնաթիռի «սև արկղերից»։








































