Ճապոնիան պատրաստ է իր վրա վերցնել առաջատարի դերը ու գլխավորել միջուկային զենքի չտարածման համաշխարհային շարժումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացվող Ատոմային զինաթափման ու չտարածման (NPDI) միջազգային համաժողովում:
«Մենք գիտակցում ենք այն հսկայական սպառնալիքը, որը միջուկային զենքը հանդիսանում է ողջ մարդկության համար: Ճապոնիան մտադիր է գլխավորել միջազգային ջանքերը՝ ուղղված ատոմային զինաթափմանը»,- ընդգծել է Կիսիդան:
Նա համաժողովի մասնակիցներին հրավիրել է քննարկելու կոնկրետ միջոցառումներ, որոնք թույլ կտան ամրացնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը:








































